.jpg)
Ոստիկանապետ. 2014 թվականը բեկման տարի է լինելու
Այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում:
Վերլուծելով նախորդ տարվա գործունեության արդյունքները՝ ոստիկանության պետն անդրադարձել է մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքում տեղ գտած մի շարք թերությունների ու բացթողումների: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Վլադիմիր Գասպարյանը կարևորել է հատկապես անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման առաջնահերթությունը՝ ընդգծելով, որ ոստիկանի գործունեության հիմքում պետք է լինեն պատվախնդրությունը, պրոֆեսիոնալիզմը, պետք է բացառվի ցանկացած շահադիտություն, իսկ օրենքի գերակայության սկզբունքը բացառություններ չպետք է ունենա ոչ մի պարագայում:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ 2014 թվականը բեկման տարի է լինելու հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ զենքի-զինամթերքի ապօրինի շրջանառությանը հակազդելու, զինված խմբերի ու խմբավորումների զինաթափման, քրեական տարրերի ու դրանց «տանիքների» բացահայտման և վնասազերծման ուղղությամբ: Ոստիկանության պետն անձնակազմին հրահանգել է այդ պայքարում լինել սկզբունքային ու վճռական՝ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունների շրջանակում: