.jpg)
Սոցիոլոգ. Մաքսային միությանն անդամակցելով` Հայաստանի վիճակը կթեթևանա
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն ու մաքսային տուրքերի թարմացումը կհանգեցնեն այն բանին, որ մեզ մոտ կարող է տեղի ունենալ ապրանքների գների նվազում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Շարունակելով խոսքը` Ա. Ադիբեկյանն ասաց, որ ՄՄ-ին անդամակցելով` Հայաստանի վիճակը կթեթևանա, կկրճատվեն մաքսատուրքերը, սակայն հաջողության համար, ըստ նրա, պետք է ռուսներին ստիպել կառուցել մի քանի խոշոր գործարան:
«Եթե ՄՄ-ն դառնա մեր կենսագործունեության ապագա ձևաչափ, ապա պարզ է, որ կկարողանանք շատ ավելի մեծ եկամուտ ստանալ»,- ասաց սոցիոլոգը:
Սակայն դա, Ադիբեյանի խոսքով, չի նշանակում, որ Եվրամիության հետ չպետք է շարունակել համագործակցությունը. «Մենք պետք է բարելավենք կրթության որակը, քանի որ մեր կրթական համակարգը համաշխարհայինից հեռու է մոտ 50-60 տարով: Կրթական համակարգը պիտի բարելավենք, որովհետև բացի խելքից, ուրիշ ռեսուրս չունենք, 50 տարի հետո ոսկին ու արծաթը կվերջանան, 100 տարի հետո էլ՝ երկաթը, մենք ճապոնացիների պես ուղեղը պիտի աշխատեցնենք»,- ասաց նա` ավելացնելով, որ Հայաստանին կրթության ոլորտում պետք են նորագույն տեխնոլոգիաներ: