Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում
09/01/2014 11:58

Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին՝ ժամը 12:00-14:00-ը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Հիշեցնենք, որ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ա. Մազմանյանը 1981-1986 թթ. եղել է «Երևանի կամերային թատրոնի» դերասան, ռեժիսոր, 1986-1988 թթ.՝ «Պատանեկան թատրոն-ստուդիայի» գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, 1986-1988 թթ.՝ «Ակունք» ազգագրական երգչախմբի ռեժիսոր, 1987-1989 թթ.՝ «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի» ռեժիսոր, ստաժոր, 1989 թ.՝ «ԳՈՅ» թատրոն-լաբորատորիայի հիմնադիր և ղեկավար, 1991թ.՝ «ԳՈՅԱԿ Մշակույթի զարգացման գործարարական ընկերակցության», հիմնադիր և ղեկավար, 1995 թ.՝ «Ազատ արվեստի ակումբի» հիմնադիր և ղեկավար, 1995 թ.՝ «Հայարտ» նախագծի հիմնադիր և ղեկավար, 1996 թ.՝ «Ազատ թատրոն» նախագծի հիմնադիր և համահեղինակ, 1998-2011 թթ.՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական կուրսի ղեկավար, 2011թ. առ այսօր՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր։

Նախորդող հրապարակում՝ Մահացել է Արմեն Մազմանյանը

Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում