.jpg)
Խանութի այցելուները մերկացել են՝ հանուն անվճար հագուստի (Տեսանյութ)
Բելգիայում Desigual հագուստի խանութը այցելուներին առաջարկել է մերկանալ՝ անվճար բրենդային հագուստ ձեռք բերելու համար:
Topnews.ru-ի փոխանցմամբ՝ խանութի այցելուները մերկացել են Նամյուր քաղաքի Ռյու Դելանժ փողոցում գտնվող խանութի մուտքի մոտ և խանութ են մուտք գործել ներքնազգեստով:
Ամենաարագաշարժ այցելուները խանութը լքել են 10 րոպե անց՝ իրենց հետ վերցնելով բրենդային աշնանային հագուստ:
Առաջին անգամ այդպիսի մարքեթինգային քայլի խանութը դիմել էր 2005 թ.-ին: