.jpg)
Մոսկվայի քննիչները ավարտել են Գեորգի Մարտիրոսյանի գործով քննությունը
Մոսկվայի քննիչներն ավարտել են պայծառատես Գեորգի Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
Նա մեղադրվում է 3 կանանց վստահությունը խաբեությամբ գրավելու և նրանց սպանելու, ավազակային հարձակման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ:
Նախաքննության տվյալներով՝ Գ. Մարտիրոսյանը համացանցում կայք է բացել, որտեղ գովազդել է պայծառատեսի իր ծառայությունները:
Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ սկզբում նա շահել է իրեն դիմած հաճախորդների վստահությունը, իմացել, թե որքան գումար ունի նա, գնացել նրանց տուն, նրանց խմիչքի մեջ հերոին լցրել, հետո մահացու չափի թմրանյութ ներարկել նրանց: Այսկերպ նա գողացել է շուրջ 6.5 մլն ռուբլի, ինչպես նաև՝ զարդեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Lifenews.ru-ն հայտնել էր, որ 42-ամյա էքստրասենս Գեորգի Մարտիրոսյանը Մոսկվայում ձերբակալվել է երեք Ֆոտոմոդելների և նրանցից մեկի մոր սպանության կասկածանքով:
Սպանությունը կատարվել է երկու տարիների ընթացքում: Աղջիկներին, ովքեր նրան հրավիրել են իրենց տուն չար աչքը և անեծքը հանելու համար, Գ. Մարտիրոսյանը սպանել է` գողանալով նրանց խնայողությունները:
Նրանք պայծառատեսին դիմել են իրենց «աուրան մաքրելու» համար, ինչպես նաև՝ «ֆինանսական վիճակը» բարելավելու համար:
Գ. Մարտիրոսյանը օգտվել է նրանից, որ աղջիկներն ունեցել են կախվածություն թմրանյութերից և հոգեմնետ դեղերից:
Աղջիկներից մեկը` 23-ամյա Նատալյա Տրաեզինկովայի մարմինը հայտնաբերել են լոգարանում, սկզբում կարծել են, որ նա մահացել է թմրամիջոցների չարաշահումից:
Գ. Մարտիրոսյանը պատմել է, որ աղջիկներն իրենք են իրեն գտել, և մոդելի աշխատանքը միայն վարագույր է եղել, իսկ իրականում նրանք էլիտար մարմնավաճառ են աշխատել:
Նախորդող հրապարակում՝ Մոսկվայում հայ տղամարդը սպանել է 3 ֆոտոմոդելի և նրանցից մեկի մորը