.jpg)
09/01/2014 19:11
Հաղպատ-Ծաղկաշատ ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
Հունվարի 9-ին` ժամը 13.52-ին, տեղեկատվություն է ստացվել , որ Լոռու մարզի Հաղպատ-Ծաղկաշատ 3-րդ կիլոմետրին, հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում, ինչից փակվել է ավտոճանապարհը, առկա է կրկին քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները տեղի ուժերով իրականացրել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքեր, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի անցանելի: