Սառույցից պատրաստված երաժշտական գործիքներով համերգ՝ Նորվեգիայում
09/01/2014 17:39

Սառույցից պատրաստված երաժշտական գործիքներով համերգ՝ Նորվեգիայում

Նորվեգիայում կկայանա անսովոր մի երաժշտական փառատոն, որի ժամանակ բոլոր երաժշտական գործիքները պատրաստված կլինեն սառույցից, հայտնում է gazeta.ru-ն: Գործիքները, որոնցով հանդես կգան փառատոնի մասնակիցները, կպատրաստվեն ելույթներից մի քանի ժամ առաջ: Ելույթների տևողությունը կախված կլինի եղանակից: Սառույցից պատրաստված գործիքների հնչողությունը գրեթե չի տարբերվում իսկական գործիքների հնչողությունից: Փառատոնի գագաթնակետը կլինի սառցե գործիքների անսամբլի ելույթը: 

Սառույցից պատրաստված երաժշտական գործիքներով համերգ՝ Նորվեգիայում