Մարինա Արայան. Ես երբեք չեմ ասել, որ դատի եմ տալու Անժելա Սարգսյանին
09/01/2014 18:53

Մարինա Արայան. Ես երբեք չեմ ասել, որ դատի եմ տալու Անժելա Սարգսյանին

Դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաև պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու գործով դատապարտված Կարեն Արայանի հայցի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռևս քննության օր չի նշանակել: 

Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կ. Արայանի մայրը՝ Մարինա Արայանը: Նրա խոսքով՝ իրենց արդեն իսկ հուսադրում է այն, որ գործը ընդունվել է վարույթ:

Անդրադառնալով որդու առողջական վիճակին, նա ասաց. «Իսկ ինչպես պետք է լինի այն մարդը, ով չգիտի, թե ինչի համար է դատապարտվել»:

Հարցին՝ իսկ ի՞նչ կարծիք ունի Ա. Սարգսյանի վերադարձի հետ կապված և արդյոք պատրաստվո՞ւմ է նրա դեմ հայց ներկայացնել դատարան, նա պատասխանեց.

«Ես երբեք չեմ ասել, որ նրան դատի եմ տալու, եթե տամ, դա կանեմ առանց ասելու»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արայանի գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Կ.Արայանը Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար մեղավոր է Ճանաչվել և դատապարտվել 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Նախորդող հրապարակում՝ Անժելա Սարգսյանի «տղամարդու» մայրը պահանջում է որդուն ազատել (Տեսանյութ)

Անժելա Սարգսյանի «տղամարդը» դատապարտվեց

Կարեն Արայանի փաստաբանը դիմելու է Վճռաբեկ դատարան

Մարինա Արայան. Ես երբեք չեմ ասել, որ դատի եմ տալու Անժելա Սարգսյանին