Մարկոսը կարող է տեղափոխվել «Ակտոբե»
09/01/2014 20:23

Մարկոսը կարող է տեղափոխվել «Ակտոբե»

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին մարզական կարիերան կարող է շարունակել Ղազախստանի չեմպիոն «Ակտոբեում»: Այս մասին տեղեկացնում է sovsport.ru-ն:

Նշվում է, որ բանակցություններն ավարտական փուլում են և մինչև հունվարի 15-ը հնարավոր տրանսֆերը կկայանա:

Հիշեցնենք, որ «Ակտոբեի» կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, իսկ Լևոն Հայրապետյանը նույն թիմում փորձաշրջան է անցնում:
 

Մարկոսը կարող է տեղափոխվել «Ակտոբե»