.jpg)
Մարտինո. «Լավագույնը խաղադաշտում, ըստ իս, Սեսկ Ֆաբրեգասն էր»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն իր կարծիքն է հայտնել «Խետաֆեի» հետ գավաթային հանդիպման մասին (4:0):
«Համարում եմ, որ թիմը գերազանց խաղ անցկացրեց: Մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը, տիրում էինք նախաձեռնությանը և արժանի հաղթանակ տոնեցինք: Ի դեպ, մրցակցին հաջողվեց որոշակի դժվարություններ ստեղծել մեզ համար: Կարծում եմ` «Խետաֆեն» գոնե մեկ գոլի արժանի էր,- հայտարարել է Մարտինոն:- Տղաները լավ ֆուտբոլ ցուցադրեցին, գերազանց էին շարժվում, հրաշալի էին ազատ գոտիներ գտնում:
Իհարկե, ուրախ ենք, որ Մեսսին շարք է վերադարձել: Նա կարևոր խաղացող է մեր թիմի համար: Այսօր Լեոն երկու գոլ խփեց երեք րոպեի ընթացքում: Բայց լավագույնը խաղադաշտում, ըստ իս, Սեսկ Ֆաբրեգասն էր: Ինձ համար գլխավորն այն է, որ բոլոր ֆուտբոլիստներն զգան իրենց կարևորությունը թիմի համար»: