12 ամսում քաղաքապետարանի ընդունելություններին 2504 քաղաքացի է մասնակցել
09/01/2014 19:05

12 ամսում քաղաքապետարանի ընդունելություններին 2504 քաղաքացի է մասնակցել

2013 թվականի 12 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 2504 քաղաքացի: Քաղաքապետարանից հայտնում են, որ բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և դրական լուծումներ:

Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցող ընդունելություններին տարվա կտրվածքով մասնակցել է 5895 քաղաքացի: Ներկայացված 5109 հարց համապատասխան լուծում է ստացել:

Բարձրացված հարցերից 786-ը մերժվել է՝ դրանց լուծումները վարչական շրջանի կամ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում չլինելու պատճառով:

Տարվա ընթացքում վարչական շրջաններում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է նաև անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բարձրացված հարցերին տեղում լուծումներ տվել:

Քաղաքապետարանում և վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցի համաձայն քաղաքացիների ընդունելությունները շարունակվելու են նաև 2014թ.-ին:
 

12 ամսում քաղաքապետարանի ընդունելություններին 2504 քաղաքացի է մասնակցել