Դատավոր Արգիշտի Ղազարյանի հարցը՝ ԱԽ կարգապահական հանձնաժողովում
09/01/2014 18:42

Դատավոր Արգիշտի Ղազարյանի հարցը՝ ԱԽ կարգապահական հանձնաժողովում

2013թ. դեկտեմբերի 13-ին փաստաբան Ն. Նորիկյանը գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ վճռաբեկ դատարանին՝ խնդրելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավական գնահատական տալ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Ղազարյանի և դատական ծառայողների գործունեությանը և համապատասխան հիմքերի առկայության դեպքում հարուցել քրեական հետապնդում մեղավոր անձանց նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Նորայր Նորիկյանի կայքից:

Ըստ տեղեկատվության՝ ՀՀ դատական դեպարտամենտից ստացված գրության համաձայն, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը վերը նշված գրությունն ուղարկել է արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին՝ հետագա ընթացքն օրենքով սահմանված կարգով լուծելու նպատակով:

 

Դատավոր Արգիշտի Ղազարյանի հարցը՝ ԱԽ կարգապահական հանձնաժողովում