.jpg)
Պույոլ. «Գոհ եմ ինքս ինձանից»
«Բարսելոնի» պաշտպան Կառլես Պույոլը Tribuna.com-ին տված հարցազրույցում խոսել է իր ապագայի մասին: 35-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ ներկա պահին չի մտածում մարզական կարիերայի ավարտի մասին:
«Ներկայումս մտածում եմ միայն մրցաշրջանը լավ ավարտելու մասին, որից հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Սկզբունքորեն գոհ եմ ինքս ինձանից և մտադիր եմ շարունակել մրցելույթներս: Դեռ ուզում եմ խաղալ»,- նշել է Պույոլը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն Կառլեսն ընթացիկ առաջնությունից հետո մտադիր էր ավարտել մարզական կարիերան: