Դի Մարիան չի պատժվի
09/01/2014 19:47

Դի Մարիան չի պատժվի

Մադրիդի «Ռեալը» չի պատժի թիմի կիսապաշտպան Անխել Դի Մարիային, ով Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի «Սելտայի» հետ խաղում անվայել ժեստ էր ցուցադրել: Շատերը կարծում էին, որ այն ուղղված է եղել «Արքայական ակումբի» երկրպագուներին, ովքեր սուլում էին արգենտինացուն` թույլ խաղի համար:

Երբ հանդիպման 64-րդ րոպեին Դի Մարիային փոխարինեց Գարետ Բեյլը, պահեստայինների նստարան գնալու ճանապարհին ֆուտբոլիստը ձեռքը դրեց աճուկին` բուռն արձագանք ստանալով երկրպագուներից և ԶԼՄ-ներից:

«Չի կարելի ասել, որ Դի Մարիան նման քայլով ուզում էր վիրավորել երկրպագուներին, ուստի այդ ժեստն առիթ չէ ֆուտբոլիստին պատժելու կամ որակազրկելու համար: Ակումբը փակում է այս հարցը»,- գրված է «Ռեալի» պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ Անխելը ևս ներողություն էր խնդրել երկրպագուներից` ձեռքի շարժումը վերագրելով զուտ պատահականության:
 

Դի Մարիան չի պատժվի