Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց
09/01/2014 17:00

Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը այսօր ժամը 14-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Շ. Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ինքը երեկ հանդիպել է Շ. Հարությունյանին, հորդորել նրան դադարեցնել հացադուլը, սակայն վերջինս հիմա էլ շարունակում է այն:

Հարցին՝ արդյոք դատաբժշկական փորձաքննության պատասխանը ստացվե՞լ է, նա ասաց, որ իրեն որևէ բան չեն հայտնել դրա վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի երեկոյան դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:

Շ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մասով:
Շանթ Հարությունյանը դեկտեմբերի 24-ից ժամը 20-ից հացադուլ է սկսել:

ՀՀ ԱՆ ՔԿՀ լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, հարցին, ի՞նչն է հացադուլի պատճառը, հայտնել էր.

«Նա իր դիմումում գրել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հատուկ ծառայություններն իր դեմ օպերացիա են սկսել»,- ասաց Գ. Ղլեչյանը:

Հարցին՝ իսկ հարազատների հետ տեսակցության արգելանքների չվերացման հետ կապված որևէ պահանջ չկա՞ դիմումում, Գ. Ղլեչյանը պատասխանել էր` ոչ:

Նախորդող հրապարակումներ՝ Գևորգ Կոստանյանը՝ Շանթ Հարությունյանի գործի մասին. Կարող են բողոքարկել

Շանթ Հարությունյանի հացադուլի պատճառը իր դեմ ծրագրված օպերացիան է

Շանթ Հարությունյանը Երևանի ձերբակալվածների պահման վայրում է

Շանթ Հարությունյանը դեռևս հոգեբուժարան չի տեղափոխվել


 


 

Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց