.jpg)
Մի գավաթ թեյ` աշխարհի ամենավտանգավոր վայրում. Խիզախե՞լ, թե՝ ոչ. Ֆոտոշարք
Համաձայնեք, որ հաճելի է ու գայթակղիչ՝ արշավ կազմակերպելու ու լեռներում մեկ բաժակ կանաչ թեյ խմելու միտքը: Այս միտքն ավելի գայթակղիչ է այն համարձակների համար, ովքեր պատրաստվում են թեյել չինական Հուաշան լեռան վրա գտնվող տաճարում: Լեռան ստորոտում քարե աստիճանների հսկայական շարք կա, որը կոչվում է «Աստիճաններ դեպի երկինք»:
Թե որքան վտանագավոր է այդ աստիճանների վրա «հույս դնելը», կարող եք տեսնել լուսանկարներում: Միայն նշենք, որ հազարավոր մարդիկ հաղթահարում են աշխարհի ամենավտանգավոր ճանապարհը՝ այդ թեյատանը հայտնվելու համար:










