Շան և պարալիզացված կատվի ընկերությունը ցնցել է YouTube-ը (Տեսանյութ)
10/01/2014 20:39

Շան և պարալիզացված կատվի ընկերությունը ցնցել է YouTube-ը (Տեսանյութ)

Տաքսա ցեղատեսակի շանը և Մոլիի Ռուտ անունով պարալիզացված կատվին կենդանիների պաշտպանները գտել են ճանապարհի եզրին:

Vesti.ru-ի փոխանցմամբ` Իջի անունով տաքսան երկար ժամանակ չի հեռացել պարալիզացված կատվի կողքից և պաշտպանել է նրան:

Այժմ անբաժան զույգը բնակվում է կենդանիների ապաստարանում:

Կատվի հետևի թաթերը պարալիզացված են և նա դժվարությամբ է տեղաշարժվում: Կենդանիների պաշտպանները նշել են, որ շունն ու կատուն ամբողջ օրը խաղում են իրար հետ:

Նշվում է, որ Իջիի և Մոլիի ընկերությունը ցնցել է YouTube-ը և մի քանի օրում զույգի մասնակցությամբ տեսանյութը դիտվել է 150.000 անգամ:
 

Շան և պարալիզացված կատվի ընկերությունը ցնցել է YouTube-ը (Տեսանյութ)