Չինացի տղամարդու թոքը պատռվել է հորանջելու պատճառով
10/01/2014 17:38

Չինացի տղամարդու թոքը պատռվել է հորանջելու պատճառով

Չինաստանի Ուհան քաղաքից Օու անունով տղամարդու թոքը պատռվել է հորանջելու ընթացքում:

Fedpost.ru-ի փոխանցմամբ, բժիշկների կարծիքով, թոքի պատռման պատճառը չինացու կազմվածքն է: 175 սմ հասակ ունեցող չինացին կշռում է ընդամենը 60 կգ:

Օուն հորանջելուց հետո սուր ցավ է զգացել կրծքավանդակում, սակայն ուշադրություն չի դարձրել, օրվա ընթացքում ցավը այնքան է ուժեղացել, որ տղամարդն այլևս չի կարողացել շնչել:

Բժիշկները նշում են, որ այդ երևույթը կապված է թոքի մեջ գազերի կուտակման հետ: Նշվում է, որ այդպիսի երևույթ կարող  է հանդիպել 10.000-ից 2-ի մոտ:
 

Չինացի տղամարդու թոքը պատռվել է հորանջելու պատճառով