«Բնապահպանության նախարարության վրա քաղաքական պատվեր կա»
10/01/2014 14:42

«Բնապահպանության նախարարության վրա քաղաքական պատվեր կա»

«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն այսօր ամփոփեց 2013թ. բնապահպանական տարին: Նախ և առաջ բանախոսը շեշտեց, որ ոլորտի համար պատախանատու Բնապահպանության նախարարության վրա կա քաղաքական պատվեր, նաև նախարարությունից ժամանակ առ ժամանակ որոշ իրավունքներ վերցնում են կամ մասնակից չեն դարձնում հենց բնապահպանությանն առնչվող հարցերին:

Ի. Զարաֆյանը 2013թ-ի համար առանձնացրեց բնապահպանական փորձաքննության և բնապահպանական տեսչության մեխանիզմները:

Նա հիշեցրեց, որ 2013թ-ին բնապահպանական փորձաքննության է ներկայացվել 104 նախագիծ, որի ուղիղ կեսը՝ 52 նախագիծ, վերաբերել է հանքարդյունաբերության և հարակից օբյեկտներին: Ընդամենը 4 նախագիծ է մերժվել:

23 նախագիծ, նրա խոսքով, վերաբերել է Փոքր ՀԷԿ-երին ու թեև որոշ ՀԷԿ-երի շուրջ սկանդալներ են եղել. բնակչությունն է դեմ եղել և այլն, սակայն բոլոր ՓՀԷԿ-երի նախագծերը հատատվել են. «Արդեն քանի տարի է՝ ՓՀԷԿ-երի վերաբերյալ որևէ մերժում բնապահպանական փորձաքննությունը չի ներկայացնում»:

Ինգա Զարաֆյանը խոսեց նաև վերահսկողության մեխանիզմենրից` շեշտելով, որ հաճախ այնպիսի վթարներ են լինում, երբ անդառնալի աղտոտվում է շրջակա միջավայրը, թվարկեց, որ 2013թ-ին երկու վթար է եղել` մեկը Գեղիի պղնձամոնլիբդենային կոմբինատում, մյուսը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի վրա՝ դեկտեմբերին: Զանգեզուրի 35 կմ պոչատարի վրա նոյեմբերին ևս վթար է եղել, պոչերը լցվել են ձորը, սակայն բնապահպանական տեսչությունը կամ չի ահազանգում վթարի մասին, կամ վթարից առաջացրած վճարները կազմում են չնչին գումարներ:

«Էկոլուր» ՀԿ-ի նախագահը նաև փոխանցեց, որ 2013թ-ին Արգիճի ՓՀԷԿ-ի վրա է վթար եղել ու ջուրը ողողել է հարկից դաշտերը, բացի ջրից, դաշտերում են հայտնվել Սևանի էնդեմիկ ձկնատեսակները, որոնք գյուղացիները ձեռքով հավաքել են, Արգիճիի ՀԷԿ-ից փոխհատուցում են տվել 100-ական դոլար գյուղացիներին, իսկ շրջակա միջավայրի վնաս չի հաշվարկվել: Վթարներ են եղել և՛ Ալավերդիում, և՛ Ստեփանավանում, և՛ Թեղուտում, սակայն ոչ բոլոր դեպքերում է պաշտոնական տեղեկատվություն ներկայացվել կամ հաշվարկվել բնապահպանական վնասները:
 

«Բնապահպանության նախարարության վրա քաղաքական պատվեր կա»