.jpg)
Քիմ Քարդաշյանը արագ տեմպերով ճաղատանում է. Լուսանկարներ
Քիմ Քարդաշյանը 2013 թ.-ի հունիսին դստեր՝ Նորտի ծնունդից հետո սկսել է արագ տեմպերով ճաղատանալ:

Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ պապարացիներին օրերս հաջողվել էր Լոս Անջելոսում լուսանկարել 33-ամյա աստղին: Լուսանկարներում երևում է, թե ինչպես են Քարդաշյանի մազերը նոսրացել:


Փորձագետների կարծիքով, Քիմը սկսել է արագ տեմպերով ճաղատանալ իր դիետայի պատճառով:

Հղիության ընթացքում կնոջ մոտ մազաթափություն չի լինում, քանի որ օրգանիզմում հորմոնների աճ է նկավում, սակայն ծննդաբերությունից հետո մազաթափություն կանանց մոտ հաճախակի է լինում:

Նշվում է, որ Քարդաշյանը մազաթափությունը թաքցնելու նպատակով տեղ-տեղ արհեստական մազափնջեր է կրում: