.jpg)
Մարոկոյում երկգլխանի հորթուկ է ծնվել (Տեսանյութ)
Մարոկոյում ծնվել է երկգլխանի հորթուկ, ում տվել են Sana Saidat անունը, ինչը արաբերենից թարգմանաբար նշանակում է «ուրախ Ամանոր»:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ` հորթուկը ծնվել է առողջ և այժմ դարձել է Մարոկոյի այդ շրջանի գլխավոր այցեքարտը:
Տեղի անասնաբույժը հայտարարել է, որ գործ ունեն սիամական երկվորյակների հետ: Դեռ անհնար է կանխատեսել, թե որքան կապրի հորթուկը:
Նշվում է, որ նախորդ տարվա սեպտեմբերին երկգլխանի հորթուկ էր ծնվել ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում: