.jpg)
Մոուրինյո. «Չելսիի» համար տրանսֆերային պատուհանը գրեթե փակված է»
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնարկել է, որ այս ձմեռային պատուհանի ժամանակ թիմի երկրպագուները կարող են չսպասել լուրջ ջեռքբերումների: Տեղեկացնում է «Sky sports»-ը:
«Այո, տրանսֆերային պատուհանը բաց է, բայց ահա «Չելսիի» համար այն գրեթե փակված է: Այս ձմռանը չենք պատրաստվում լուրջ համալրումներ ունենալ: Թիմ կարող է հրավիրվել առավելագույնը մեկ ֆուտբոլիստ: Բնականաբար, ոչ մի անուն չեմ տա:
Իգուա՞յնը, առանց մեկնաբանության: Բենզեմա՞ն, առանց մեկնաբանության: Կարևոր է պահպանել թիմի հավասարակշռությունը: Ներկա պահին այն իդեալական է:
Մենք պետք է ավելի բարձր դիրք գրավենք մրցաշարային աղյուսակում, բայց այդ նպատակը պետք է ի կատար ածենք այն ֆուտբոլիստների միջոցով, ովքեր հիմա հանդես են գալիս թիմում»,- նշել է Մոուրինյոն: