Հայաստանում անցկացելու է ԱՊՀ երկրների լուսանկարիչների բիենալե
10/01/2014 19:30

Հայաստանում անցկացելու է ԱՊՀ երկրների լուսանկարիչների բիենալե

 «Գյումրին` 2013 թ. ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում փետրվարի վերջին անցկացվելու է ԱՊՀ երկրների լուսանկարիչների բիենալե և հայկական ժառանգությունը ներկայացնող «Հայկական հետքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես:

Ցուցահանդեսին հրավիրվում են մաս­նակ­ցելու նաև ԱՊՀ երկրների նկարիչներ և լուսանկարիչներ: Լուսանկարչական ցուցահանդեսում պետք է ներկայացված լինի ԱՊՀ երկրների հայկական պատմամշակութային ժա­ռանգությունը, որը ճակատագրի բերումով, դարերի ընթացքում ստեղծվել է Հայաստանի սահմաններից դուրս` թողնելով իր անջնջելի հետքը և հարստացնելով տվյալ երկրի մշակութային ժառանգությունը:

Ցուցահանդեսի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 5 թեմատիկ լուսանկարչական աշխատանք: