Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Շանթ Հարությունյանին սատարողներին
10/01/2014 13:40

Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Շանթ Հարությունյանին սատարողներին

Մեկնարկեց «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին սատարողների երթը: Ակտիվիստները երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն, որտեղից կգնան դատապարտյալների հիվանդանոց, որտեղ գտնվում է Շանթ Հարությունյանը:

Ազատության հրապարակում է նաև «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է սատարելու Շանթ Հարությունյանին, «քանի որ նա քաղբանտարկյալ է».

«Ես վստահ եմ, որ որ Շանթը հոգեբուժարանի հետ կապ չունի և հոգեկան խնդիրներ չունի, նրան հոգեբուժարանի հետ կապում են նրանք, ովքեր Շանթ Հարությունյանին ապօրինաբար անազատության մեջ են պահում»,-ասաց «Ժառանգության» առաջնորդը՝ հավելելով, որ նրա նմանները պետք են մեր երկրին: 

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»):

Նախորդող հրապարակումներ՝ Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը

Փաստաբան. Շանթ Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել

Փաստաբան. Սա հաշվեհարդար է Շանթ Հարությունյանի դեմ



 

Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Շանթ Հարությունյանին սատարողներին