Շումախերին սխա՞լ են բուժում
10/01/2014 19:38

Շումախերին սխա՞լ են բուժում

Շվեյցարացի բժիշկները հանդես են եկել հայտարարությամբ և նշել են, որ գանգուղեղային ծանր վնասվածք ստացած և կոմայի մեջ գտնվող «Ֆորմուլա-1»-ի աստղ Միխայել Շումախերը բուժման սխալ կուրս է անցնում:

Ինչպես տեղեկացրել է Ժնևի համալսարանական հոսպիտալի պրոֆեսոր Բերնգարդ Վալդերը, այն ընթացակարգերը, որոնք կիրառում են Գրենոբլի հիվանդանոցում, բավարար ուսումնասիրված չեն և հայտնի մարզիկին կարող են ավելի շատ վնաս հասցնել քան օգուտ: Առավել ևս, որ Շումախերը կլինիկա է տեղափոխվել միջադեպից միայն 3 ժամ անց, իսկ ներկայումս անցկացվող բուժման կուրսը պահանջում է, որ հիվանդը տեղափոխվի 45 րոպեի ընթացքում:

Մնում է ավելացնել, որ Շվեյցարիան գանգուղեղային վիրաբուժության բնագավառում համաշխարհային մասշտաբով առաջատար է:
 

Շումախերին սխա՞լ են բուժում