.jpg)
Ադրբեջանական կողմը մոտ 30 րոպե կրակում է Տավուշի սահմանամերձ գյուղերի վրա
Ադրիբեջանական կողմն արդեն մոտ 30 րոպե է կրակում է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ներքին Կարմիրաղբյուրի ֆեյսբուքյան էջից:
Aysor.am-ը կապվեց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանի հետ, ով ասաց` այո, կրակոցներ կան, բայց դրանք հիմնականում սահմանամերձ մեկ այլ` Այգեպար գյուղի ուղղությամբ են:
Մեզ հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հաստատեց այս տեղեկատվությունը: Գյուղապետը դժվարացավ նշել, թե երբ են սկսել կրակել, բայց նշեց` մինչ հիմա կրակոցներ կան: