Վիլյա. «Բարսելոնն» անպարտելի չէ»
10/01/2014 20:44

Վիլյա. «Բարսելոնն» անպարտելի չէ»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դավիթ Վիլյան վստահ է, որ իր թիմը կարող է հաջողության հասնել «Բարսելոնի» հետ խաղում: Այս մասին տեղեկացնում է «Football Espana»-ն:

«Բարսելոնն» անպարտելի չէ, և դա ինձ առավել քան հայտնի է: Այս մրցաշրջանում նրանք արդեն պարտվել են, այնպես որ «Ատլետիկոն» ևս կարող է հաջողության հասնել կատալոնցիների հետ խաղում:

Բնականաբար, հաղթելու համար պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը և շատ զգույշ լինենք պաշտպանությունում: «Բարսայի» հարձակվողներին պետք է զրկենք գոլ խփելու հնարավորությունից, ինչպես դա արեցինք «Ռեալի» հետ խաղում:

Մեր թիմի հարձակվողների անունից երաշխավորում եմ, որ կչարչարենք մրցակցի պաշտպաններին: Նրանք չեն կարողանա մեծ ուժերով հարձակվել»,- նշել է Վիլյան:
 

Վիլյա. «Բարսելոնն» անպարտելի չէ»