.jpg)
Անչելոտտի. «Լոպեսն ու Կասիլյասն աշխարհի լավագույն դարպասապահներն են»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարծում, է, որ իր թիմում հանդես են գալիս աշխարհի երկու լավագույն դարպասապահները, ուստի իր համար հեշտ չէ որոշել, թե ով պետք է խաղադաշտ մտնի հիմնական կազմում:
«Ընտրությունը հեշտ չէ, քանզի ես բարձր մակարդակի երկու դարպասապահ ունեմ, ովքեր լավագույնն են աշխարհում»,- ասել է Անչելոտտին RNE-ի թղթակցին:
Դիեգո Լոպեսը խաղային ավելի մեծ պրակտիկա ունի, քանզի մասնակցել է Իսպանիայի առաջնության բոլոր հանդիպումներին, իսկ Կասիլյասը հիմնական դարպասապահ է համարվում Չեմպիոնների լիգայի խաղերում:
«Երբ թիմ եկա, 1-ին համարը Դիեգո Լոպեսն էր, սակայն ես ամենևին էլ չէի պատրաստվում խաղային պրակտիկայից զրկել Կասիլյասին: Դարպասապահների ռոտացիան այնքան էլ լավ բան չէ, հեշտ չէ, սակայն նրանք հարցին ըմբռնումով մոտեցան:
Այս թիմն առանցքային ֆուտբոլիստներ ունի, և ես պատերազմ կմղեմ Կասիլյասի համար, որպեսզի նա կարիերան ավարտի այստեղ` Մադրիդում»,- ավելացրել է Անչելոտտին: