.jpg)
11/01/2014 17:25
Մահացել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը
Այսօր Իսրայելում մահացել է երկրի նախկին վարչապետ Արիել Շարոնը, ով 2006 թվականից գտնվում էր կոմայի մեջ:
Հայտնի քաղաքական և պետական գործիչը կոմայի մեջ էր շուրջ 8 տարի, սակայն առողջական վիճակի կտրուկ վատթարացում նրա մոտ նկատվել է օրեր առաջ:
Արիել Շարոնը 85 տարեկան էր: 2001-2006 թվականներին նա ղեկավարում էր Իսրայելի կառավարությունը: