Հակառակորդը լռեցվել է. Կորուստներ չկան
11/01/2014 10:17

Հակառակորդը լռեցվել է. Կորուստներ չկան

«Հակառակորդը հունվարի 10-ի ողջ օրվա ընթացքում, հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները` կրակ արձակելով հայկական մարտական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ»,- այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակահերթերն առավել ինտենսիվ են եղել երեկոյան ժամերին, սակայն հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հնարավոր է եղել լռեցնել հակառակորդին: Հակառակորդը կրակն իրականացրել է տարբեր տեսակի զինատեսակներից, ընդհուպ` մեծ տրամաչափի «ԴՇԿ» գնդացիրներով»,- նշեց նա:

Ա. Հովհաննիսյանի փոխանցմամբ` հայկական կողմը կորուստներ ու վիրավորներ չունի:

Նախորդող հրապարակում`  Ադրբեջանական կողմը մոտ 30 րոպե կրակում է Տավուշի սահմանամերձ գյուղերի վրա

Հակառակորդը լռեցվել է. Կորուստներ չկան