Հերթական բախումը Կիևում. ՆԳՆ նախկին ղեկավարը հիվանդանոցում է (Տեսանյութ)
11/01/2014 10:35

Հերթական բախումը Կիևում. ՆԳՆ նախկին ղեկավարը հիվանդանոցում է (Տեսանյութ)

Այս գիշեր Կիևի Հաղթանակի պողոտայում «Բերկուտ» հատուկ ջոկատի անդամների հետ բախումից հետո, «Ուկրաինայի երրորդ հանրապետություն» շարժման առաջնորդ, երկրի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Լուցենկոյի հետ կատարվածի մասին հայտնել է նրա մամուլի քարտուղարը Լարիսա Սարգանին։

Ինչպես փոխանցում է korrespondent.net-ը, ՆԳՆ նախկին նախարարի կինը իր Facebook-յան էջում գրել է, որ ամուսինը փորձել է կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև, սակայն հատուկջոկատայինները դաժանորեն ծեծել են նրան: Կինը գրել է, որ իրեն նույնպես հարվածել են:

 Կիևում հերթական ակցիայի առիթ էր դարձել երեկ դատարաններից մեկի շենքի մոտ իրավապահների գործելաոճը, որտեղ քննվել է «վասիլկովյան ահաբեկիչների» գործը, որոնց դատապարտել են 6 տարվա ազատազրկման՝  2 տարի առաջ Լենինի արձանի պայթյունը նախապատրաստելու համար։

Դատարանի շենքի մոտ հատուկ ջոկատի մարտիկների և ընդդիմության միջև բախուների հետևանքով տուժել էր 5 մարդ, այդ թվում՝ երկու պատգամավոր՝  Էդուարդ Լեոնովը և Յուրի Բուբլիկը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հատուկջոկատայինները գործողություն են նախապատրաստում: Ակտիվիստները պատմել էին, որ նրանք մեքենաներով շրջապակում են ակցիայի վայրը:
 

Հերթական բախումը Կիևում. ՆԳՆ նախկին ղեկավարը հիվանդանոցում է (Տեսանյութ)