Բուֆոն. «Հաճելի կլինի հաղթել Եվրոպայի լիգայում»
11/01/2014 18:40

Բուֆոն. «Հաճելի կլինի հաղթել Եվրոպայի լիգայում»

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է ընթացիկ առաջնությունում թուրինյան թիմի նպատակների մասին: Տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում հունվար ամսին 10 միավորի առավելություն ունեինք «Նապոլիի» նկատմամբ, բայց ընդամենը 1 ամսվա ընթացքում նրանք զգալիորեն կարողացան կրճատել այդ տարբերությունը: Պետք է խոստովանեմ, որ ստեղծված իրավիճակից սկսել էինք վախենալ:

Հիմա անհրաժեշտ է խուսափել նման սխալներից: Չպետք է թուլանալ, հակառակ դեպքում ամեն ինչ վատ կարող է ավարտ ունենալ:

Բացի այդ, հաճելի կլինի հաղթել Եվրոպայի լիգայում: Դա մեզ թույլ կտա մասնակցել Եվրոպայի Սուպերգավաթի խաղին, իսկ դա իսկապես կարևոր է ակումբի համար»,- նշել է Բուֆոնը:
 

Բուֆոն. «Հաճելի կլինի հաղթել Եվրոպայի լիգայում»