.jpg)
11/01/2014 16:02
Տավուշի մարզում այգիներ են այրվել
Այսօր, ժամը 13.26-ին ահազանգ է ստացվել, որ Հ-26 միջհամայքային ավտոճանապարհի Կողբ- Բերդավան ճանապարահատվածում այրվում են խաղողի վազեր: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.03-ին, մարվել՝ 14.09-ին: Համայնքին պատկանող խաղողի այգիներում այրվել է 7000 քմ խոտածածկ տարածք: