.jpg)
ԵԱՀԿ-ն ԱՄՆ-ին կոչ է արել փակել Գուանտանամոյի բանտը
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Յանես Լենարչիչն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել փակել Գուանտանամոյի բանտը: Նա ասել է, որ չնայած ԱՄՆ իշխանությունների՝ բանտը փակելու մասին խոստումներին, այն շարունակում է գործել, արդյուքնում խախտվում են մարդու իրավուքները:
«Գուանտանամոյում գտնվողները պետք է անմիջապես կանգնեն դատարանի առաջ կամ ազատ արձակվեն»,-ասել է պաշտոնյան:
Անցած տարվա օգոստոսին ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներն այցելել են Կուբայում գտնվող բանտ և բազմաթիվ հանդիպումներ են ունեցել: Այժմ, ըստ ԵԱՀԿ-ի տվյալների՝ պատրաստվում է Գուանտանամոյում մարդու իրավունքների պահպանման մասին զեկույցը, որը կհրապարակվի այս տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ 2008 թվականին իր նախընտրական ծրագրում Բարակ Օբաման խոստացել էր 2010 թվականին փակել բանտը: