.jpg)
Հրանտ Թոխատյանը կառավարությանն առաջարկում է այլ գործով զբաղվել. Galatv.am
Խոսելով ՀՀ կառավարության աշխատանքի մասին` դերասան Հրանտ Թոխատյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, թե դժվար է կառավարության աշխատանքին գնահատական տալ. «Աշխատանքն այն է, որը երևում է, եթե չի երևում, ուրեմն աշխատանքը չկա»:
Հարցին, թե որտեղ է հատկապես թերանում կառավարությունը և որպես օրինակ որ ոլորտները կարող է մատնանշել, դերասանը պատասխանեց. «Դժվար է ասել, թե մեր ամբողջ կառավարությունը չի աշխատում, որովհետև կան նախարարություններ, որոնք մի քիչ ավելի լավ են իրենց պարտականությունները կատարում, քան մնացածը, կան ոլորտներ, որոնց հետ ես չեմ առնչվում, բայց այն ոլորտներում, որոնք այսօր կենսական անհրաժեշտություն են բնակչության համար, իհարկե կան շատ հարցեր: Բացի նրանից, որ մեր մոտ մեկ-մեկ ԱԺ-ում են հարցեր տալիս կառավարության անդամներին, ես կարծում եմ, որ եթե նման հարցուպատասխան լիներ հրապարակում, որտեղ բոլորս կհավաքվեինք, հարցերի քանակը երևի կլիներ միլիոններ, մարդիկ շատ հարցեր կունենային կառավարությանը, ու ինձ շատ հետաքրքիր կլիներ լսել այդ պատասխանները»,- նշել է դերասանը:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: