.jpg)
Ինյեստա. «Խաղը ծանր կլինի ոչ միայն «Բարսելոնի», այլ նաև «Ատլետիկոյի» համար»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և կատալոնյան «Բարսելոնի» հարձակվող Անդրես Ինյեստան պատրաստվում է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Լա լիգայի 19-րդ տուրի հանդիպմանը:
«Այդ խաղը ծանր կլինի ոչ միայն «Բարսելոնի», այլ նաև «Ատլետիկոյի» համար: Ինձ թվում է, որ մրցակիցների ուժերը հավասար են: Մադրիդցիները վերջին տարիներին հսկայական ծավալի աշխատանք են կատարել և այս մրցաշրջանում արժանիորեն հավակնում են չեմպիոնի կոչմանը: Այդ մրցակցին մեծ հարգանքով ենք վերաբերվում: «Ատլետիկոն» պահպանում է լավ ռիթմը, սակայն վաղ թե ուշ ցանկացած թիմ պարտվում է: Դա վերաբերում է ինչպես մեզ, այնպես էլ մրցակցին:
Կարող եմ երաշխավորել, որ «Բարսելոնի» ֆուտբոլիստները խաղադաշտում կներդնեն իրենց ողջ ուժերը: Ուզում եմ հավատալ, որ դա բավարար կլինի հաղթանակի համար»,- Ինյեստայի խոսքերը մեջբերել է sport.es-ը: