.jpg)
Ալի Աքբար Սալեհի. Իրանը ուրանը 20 տոկոսից ավելի հարստացնելու կարիք չունի
Ուրանի հարստացման աշխատանքների դադարեցումը բխում է Իրանի ազգային շահերից: Այդ մասին, իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ԻԻՀ փոխնախագահ, Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, Ալի Աքբար Սալեհին:
Իրանի փոխնախագահը իրանական «Ջամ-է ջամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված համաձայնագրին և դրանից բխող պարտավորություններին, մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ ժողովրդին վստահեցնել, որ ժնևյան համաձայնագրի ստորագրմամբ՝ Իրանի միջուկային ծրագրով նախատեսված գործողությունները չեն դանդաղի. Ուրանի հարստացման աշխատանքների դադարեցումը մեր գործին չի վնասի»:
Շարունակելով խոսքը՝ Ալի Աքբար Սալեհին հավելել է. «Ուրանը 20 տոկոս հարստացնելու իրավունքից չենք հրաժարվում: Մենք 4-5 տարվա համար վառելիքի պաշար ենք կուտակել, և 20 տոկոսից ավելի հարստացնելու կարիք չունենք. Ուրանի հարստացման աշխատանքների դադարեցումը բխում է Իրանի ազգային շահերից»:
Նշենք, որ Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է ձեռնպահ մնան Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց: Իրանն էլ իր հերթին պարտավորվել է 6 ամսվա ընթացքում ուրանը 5 տոկոսից ավել չհարստացնել:
Նախորդող հրապարակում՝ Սպիտակ տունը դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու` Սենատի որոշմանը