Կուրանյին փրկել է խեղդվող կնոջը
11/01/2014 16:18

Կուրանյին փրկել է խեղդվող կնոջը

Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Քևին Կուրանյին Բրազիլիայում փրկել է խեղդվող կնոջը: Այս մասին հայտնում է «Sport1»-ը:

31-ամյա ֆուտբոլիստը հանգստանում էր Ռիո դե Ժանեյրոյում և օգնել է տարեց կնոջը, որը կարող էր խեղդվել Ատլանտյան օվկիանոսում: Ֆուտբոլիստն ու նրա ընկերը կարողացել են ափ հանել կնոջը, ով չէր կարողանում դիմադրել սրընթաց հոսանքին:

Կուրանյին փրկել է խեղդվող կնոջը