«Պատուհան դեպի աշխարհ» լուսանկարների ցուցահանդես` «Թեքեյանում»
11/01/2014 16:52

«Պատուհան դեպի աշխարհ» լուսանկարների ցուցահանդես` «Թեքեյանում»

Հունվարի 15-ին «Թեքեյան» կենտրոնի ցուցասրահում կբացվի «Պատուհան դեպի աշխարհ» միջազգային լուսանկարչական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին մասնակցում են հեղինակներ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ավստրալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Նիդերլանդներից և Հայաստանից: Ցուցահանդեսի նպատակն է հայ հասարակությանը ծանոթացնել այն հեղինակների հետ, ում աշխատանքները նախկինում չեն ցուցադրվել Հայաստանում:

Ցուցահանդեսի կազմակերպիչները վստահ են, որ լուսանկարները արտացոլում են շրջապատող իրականությունը հեղինակի տեսանկյունից, որը և պատուհան է դեպի աշխարհ:

Ցուցահանդեսը բաց է մինչև փետրվարի 15-ը, ամեն օր ժամը 11:00 – 18:00-ն: Մուտքն ազատ է: «Պատուհան դեպի աշխարհ» միջազգային նախագիծը ներկայացնում է PhotoPodium.com-ը:
 

«Պատուհան դեպի աշխարհ» լուսանկարների ցուցահանդես` «Թեքեյանում»