Վարորդներին խորհուրդ է տրվում չօգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից
11/01/2014 10:46

Վարորդներին խորհուրդ է տրվում չօգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից

Հանրապետության ողջ տարածքում այսօր` ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է, Գորիսի (Շուռնուխի) և Թումանյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վարորդներին խորհուրդ է տրվում չօգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից