Երգչուհի Սոֆի Դանիելյանը փոշմանել է. Նա ուզում է ապրել
11/01/2014 16:27

Երգչուհի Սոֆի Դանիելյանը փոշմանել է. Նա ուզում է ապրել

Երգչուհի Սոֆի Դանիելյանը Facebook-յան իր էջում հունվարի 10-ին հետևյալ գրառումն է կատարել, որը բուռն քննարկումների տեղիք է տվել.

«Վաաաայյյ, հոգնել եմ, էլ չեմ ուզում ապրել: Երանի Աստված հոգիս իր մոտ տանի: Ես ոչնչից չեմ վախենում(((((»:

Մի քանի ժամ անց նա գրել է. «Փաստորեն Աստված ինձ շատ է սիրում և իմ այսօրվա ցանկությունը չկատարեց: Երևի դեռ առաքելությունս չի ավարտվել ու գործեր ունեմ կիսատ թողած»:

Մի քանի րոպե անց երգչուհին նոր գրառում է կատարել

«Ես թքած ունեմ բոլոր վատ մեկնաբանությունների վրա: Այդ պահին հոգիս լալիս էր, և շատ կարոտել եմ ծնողներիս, որոնք ինձ հետ չեն, և էդպես գրեցի...

Ոչ մի PR-ի համար էլ չեմ գրել... Ես PR-ների կարիք չունեմ, և ասեմ ավելին, ես միշտ բարի եղել եմ և շարունակում եմ բարի մնալ: Եվ գեղեցկուհի Արուսյակ Խաչատրյանին հատուկ կասեմ, որ չեմ չաղացել, առաջվանից ավելի նիհար եմ և չեմ դժգոհում Աստծո տված գեղեցկությունից...»:

 

 

Երգչուհի Սոֆի Դանիելյանը փոշմանել է. Նա ուզում է ապրել