.jpg)
13/01/2014 20:32
Աբիդալ. «Վալդեսի համար իմ տանն ազատ սենյակ կգտնվի»
«Մոնակոյի» պաշտպան Էրիկ Աբիդալը «Բարսելոնի» դարպասապահ Վիկտոր Վալդեսին կոչ է արել մարզական կարիերան շարունակել ֆրանսիական թիմում: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Եթե Վալդեսն ուզում է տեղափոխվել «Մոնակո» և խաղալ այստեղ, ապա ես նրան գրկաբաց կընդունեմ: Իմ տանը նրա համար ազատ սենյակ կգտնվի և ես կօգնեմ Վիկտորին իմ բնակարանի մոտակայքում անշարժ գույք ձեռք բերել»,- նշել է Աբիդալը: