Հոսպիտալի պետ. Մեզ մոտ տեղափոխված զինվորի վիճակը կայուն ծանր է
13/01/2014 18:40

Հոսպիտալի պետ. Մեզ մոտ տեղափոխված զինվորի վիճակը կայուն ծանր է

Զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալհոսպիտալ տեղափոխված 18-ամյա զինծառայող Մհեր Խլղաթյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Այս պահին զինվորը վերակենդանացման բաժնում է: Վիրահատական միջամտության կարիք չկա: Վիճակը կայուն ծանր է»,- ասաց Արամ Ասատուրյանը:

Այս պահին բժիշկները հստակ չեն կարող ասել՝ արդյոք զինվորի կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, թե որ:

Հիշեցնենք, որ այս գիշեր զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը:

Հոսպիտալի մոտ հավաքված Մհերի մտերիմներն ու ընկերները shamshyan.com-ին հայտնել են, որ նա զորամասում դաժան ծեծի է ենթարկվել և մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր:

Նախորդող հրապարակում՝ Ծայրահեղ ծանր վիճակում զինվոր է տեղափոխվել հոսպիտալ. shamshyan.com


 

Հոսպիտալի պետ. Մեզ մոտ տեղափոխված զինվորի վիճակը կայուն ծանր է