Արցախյան մեծ հարսանիքի 1000-ից ավելի ժառանգները
13/01/2014 21:26

Արցախյան մեծ հարսանիքի 1000-ից ավելի ժառանգները

2008 թ. հոկտեմբերին «Արցախյան մեծ հարսանիքի» շրջանակներում ձևավորված 674 երիտասարդ ընտանիքներում ծնվել է 1070 երեխա, այդ թվում՝ Ստեփանակերտ քաղաքում 392, Մարտակերտի շրջանում՝ 120, Ասկերանի շրջանում՝ 155, Շուշիի շրջանում՝ 50, Մարտունու շրջանում՝ 199, Հադրութի շրջանում՝ 72, Քաշաթաղի շրջանում՝ 58, Շահումյանի շրջանում՝ 24 երեխաներ:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքը, Մեծ հարսանիքի հովանավորները՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայազգի մի շարք գործարարներ և բարերարներ՝ Լևոն Հայրապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Սարկիսովը, Դանիիլ Խաչատուրովը, Աշոտ Խաչատրյանը, Գագիկ Զաքարյանը, Սեյրան Կարապետյանը, Գոռ Նահապետյանը, Կարեն Մկրտչյանը, Արարատ Թավադյանը, Վլադիսլավ Ղասումյանը, Սամվել Սարգսյանը, որոշել են շարունակել աջակցել նորաստեղծ ընտանիքներին: Մասնավորապես, մեծ հարսանիքին մասնակցած զույգերին բարերարները տրամադրել են միանվագ 2000-ական ԱՄՆ դոլար և նախատեսել են այդ ընտանիքներում մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին աջակցություն ցույց տալ հետևյալ չափերով. առաջին երեխայի համար՝ 2000, երկրորդի համար՝ 3000, երրորդի համար՝ 5000 և չորրորդ երեխայի համար՝ 10 000 ամերիկյան դոլար:

Ընդհանուր առմամբ, 707 ծնված երեխաների համար նրանց ընտանիքներին, ներկա դրությամբ, հատկացվել է 1 մլն 584 հազար ԱՄՆ դոլար: Առաջիկայում նախատեսվում է 363 երեխաների համար նրանց ընտանիքներին վճարել ևս 1մլն 123 հազար ամերիկյան դոլարի չափով գումար և այդքանով ավարտել ծրագիրը: 

Արցախյան մեծ հարսանիքի 1000-ից ավելի ժառանգները