.jpg)
Կոլումբիական քաղաքում դիակների ցուցահանդես է բացվել
Կոլումբիական Սան-Բեռնարդո քաղաքում, գերեզմանատանը թաղված շատ դիեր քայքայվելու փոխարեն առանց կողմնակի օգնության մումիացվում են դագաղներում: «Կենդանի ննջեցյալներին» հողից հանել են, տեղադրել ապակե սարկոֆագներում և ցուցադրել շբոսաշրջիկներին: Այս մասին հաղորդում է Vesti-ին:
Այն փաստը, որ շատ դիեր քայքայվելու փոխարեն մումիայի են վերածվում, նկատել է գերեզմանատան աշխատակիցը, ով որոշել է չխանգարել պրոցեսին` մարդասիրական նկատառումներով, ինքուրույն մի քանի դի է հանել գերեզմաններից, նրանց տվել «ապրանքային տեսք»:
Գիտնականները երևույթի պատասխանը չունեն: Դիերը մումիայի վերածվելու մի քանի տարբերակներ կան, ըստ մեկի` դրան նպաստում են տեղական էկոլոգիական մթերքները, ըստ մյուսը, որ դրան նպաստում են գերեզմանի հիմքի ջերմաստիճանը, և երրորդ` մումիացմանը նպաստում են Սան-Բերնարդոյի բնակիչների ճաշացանկի մաս կազմող գուատիլ և բալու կոլումբիական մրգերը: