.jpg)
Ֆերդինանդը կվազի բաց հետույքով, եթե…
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը վստահ է, որ Ցյուրիխում այսօր կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարժանանա «Ոսկե գնդակին»: Հակառակ դեպքում` պաշտպանը պատրաստ է բաց հետույքով վազել փողոցում: Այս մասին Ֆերդինանդը գրել է թվիթերյան իր էջում` միջոցառումից ժամեր առաջ:
«Եթե Քրիշտիանուն այսօր չստանա «Ոսկե գնդակը», ապա ես բաց հետույքով կվազեմ փողոցով: Իհարկե, այնքան էլ հաճելի տեսարան չի լինի, այնպես որ առաջ, ՔՌ7»,- գրել է Ֆերդինանդը: