Նյարդային անորեքսիան այսօր ամենից շատ տարածված հիվանդություններից մեկն է
13/01/2014 19:04

Նյարդային անորեքսիան այսօր ամենից շատ տարածված հիվանդություններից մեկն է

Նյարդային անորեքսիան այսօր ամենից շատ տարածված հիվանդություններից մեկն է: Այն սննդային վարքագծի խանգարում է, որը բնութագրվում է սննդից հրաժարվելու հետևանքով մարմնի զանգվածի զգալի կորստով: Այս հիվանդությունն ամենից հաճախ հանդիպում է 15-25 տարեկան երիտասարդ կանանց մոտ, ում անընդհատ թվում է, որ նրանք գեր են ու շրջապատը ծաղրում է նրանց: 

Նյարդային անորեքսիան ընթանում է մի քանի փուլով.

Դիսմորֆոֆոբիկ փուլ - սկսվում է չափազանց գիրության մասին գաղափարների և դրա վերաբերյալ ծաղրանքների մտավախության առաջացմամբ: Ի հայտ են գալիս այնպիսի զգացողություններ, կարծես թե շրջապատողները քննադատաբար են դիտարկում են իրենց և ուղեկցում ծաղրող հայացքներով: Այս փուլում հիվանդը պարբերարաբար ստուգում է իր մարմնի քաշը, հրաժարվում բարձր կալորիականությամբ սննդից­­­: Ախորժակը պահպանվում է, իսկ քաղցի ժամանակահատվածից հետո նույնիսկ՝ բարձրանում: Չկարողանալով հաղթահարել քաղցը՝ ոմանք սնվում են նաև գիշերները:

Դիսմորֆոմանիկ փուլ - հաճախ դրսևորվում է սեփական կառուցվածքի կամ դրա որոշ մասերի «ավելորդ գիրության» համոզմունքով: Այս փուլում դեպրեսիվ տագնապները նվազում են, նկատվում են «ավելորդ գիրության» շտկման փորձեր: Նրանք բոլորից թաքցնում են իրենց սննդից հրաժարվելը: Ձևացնում են, թե կերել են ողջ սնունդը, իսկ իրականում աննկատորեն տեղափախում կամ թաքցնում են այն: 

Կախեկտիկ փուլ - այս փուլում ախորժակը կորչում է՝ անընդհատ արհեստականորեն առաջացվող սրտխառնոցի հետևանքով: Դա կարող է նաև ռեֆլեքսորեն առաջանալ՝ սննդի ընդունումից անմիջապես հետո. ստամոքսահյութի թթվայնությունը նվազում է և տեղի են ունենում ընդհանուր դիստրոֆիկ խանգարումներ: Առաջանում է սննդի հանդեպ զզվանք: Այս ընթացքում հիվանդները կորցնում են իրենց մարմնի քաշի գրեթե կեսը, սակայն շարունակում են իրենք իրենց ընկալել որպես չափազանց գեր: 

Նյարդային անորեքսիան այսօր ամենից շատ տարածված հիվանդություններից մեկն է