Հյոնես. «Ոմանք չեն ուզում, որ «Բավարիան» ստանա բոլոր մրցանակները»
13/01/2014 20:17

Հյոնես. «Ոմանք չեն ուզում, որ «Բավարիան» ստանա բոլոր մրցանակները»

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է այն մասին, թե ինչու իր թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի ստանա «Ոսկե գնդակը»: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:

«Ես շարունակում եմ մտածել, որ Ֆրանկը նախորդ տարվա արդյունքներով արժանի է ստանալ «Ոսկե գնդակը»: Չի եղել 2-րդ այդպիսի ֆուտբոլիստ, ով կարողանար կայուն մրցելույթներ ունենալ ինչպես ակումբում, այնպես էլ հավաքականում: Ուստի կարծում եմ, որ նա արժանի է այդ մրցանակին:

Այնուամենայնիվ, Ռիբերին չի ստանա «Ոսկե գնդակը», քանի որ դա չի մտնում 1-2 մարդու պլանների մեջ: Ոմանք չեն ուզում, որ «Բավարիան» վերջնականապես ստանա հնարավոր բոլոր մրցանակները և այդ առիթով արդեն որոշ բաներ արել են: Մասնավորապես, երկարացրել են քվեարկության ժամկետը»,- նշել է Հյոնեսը:
 

Հյոնես. «Ոմանք չեն ուզում, որ «Բավարիան» ստանա բոլոր մրցանակները»