Ինյեստան չի մասնակցի «Ոսկե գնդակ-2013»-ի մրցանակաբաշխությանը
13/01/2014 18:32

Ինյեստան չի մասնակցի «Ոսկե գնդակ-2013»-ի մրցանակաբաշխությանը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի «Ատլետիկոյի» (0:0) հետ խաղում «Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան վնասվածք էր ստացել, ինչը նրան զրկել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը ներկա լինելուց: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Իսպանացին որոշել է մնալ Բարսելոնում և բուժել ծնկի վնասվածքը: Նախորդ տարի լավագույն ֆուտբոլիսի համար պայքարում Ինյեստան 3-րդն էր: Նա զիջել էր Լիոնել Մեսսիին և Քրիշտիանու Ռոնալդուին:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ-2013»-ի մրցանակաբաշխությունը կկայանա Ցյուրիխում` այսօր: Լավագույն եռյակում են Մեսսին և Ռոնալդուն, ինչպես նաև «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին:
 

Ինյեստան չի մասնակցի «Ոսկե գնդակ-2013»-ի մրցանակաբաշխությանը