.jpg)
Թատերականի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Հովիկ Մինասյանն է
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ստորագրել է հրաման, համաձայն որի` «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը 2014թ. հունվարի 13-ից հանձնարարվել է ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանին` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունը և նշանակումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ Ա. Մազմանյանը մահացել է հունվարի 8-ին: Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 18:00-20:00-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 12:00-14:00-ը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
Նախորդող հրապարակում՝ «Մազմանյանը գիտակցում էր արմատական բարեփոխումների անհրաժեշտությունը»